ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչո՞ւ լինել Հանրապետության հրապարակում․ հարց՝ Բագրատ Սրբազանին
Մենք գալիս ենք պատասխան ստանալու, և վերջ, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչո՞ւ լինել Հանրապետության հրապարակում
«Մնացած բոլոր բաները դատարկաբանություն են, մեղք են իրենք, ամոթ է։ Եթե երկիրդ գտնվում է օրհասական վիճակում, ժողովուրդդ՝ ստորացած, նվաստացած, ամեն տեղից ելնող ու չելնող, հատկապես թշնամական կողմից, քեզ թելադրում են, մեզ ի՞նչ է մնացել անելու։ Ասելու՝ ձեր սուրը և մեր պարանո՞ցը։ Մենք հաշտության կոչով, ներելու պատրաստ, խաղաղության ձգտումով, հաղթանակի տեսիլքով...»,-ասաց Սրբազանը։
Անդրադառնալով ուժային կառույցների հայտարարություններին, որոնցով շարժման մասնակիցներին զգուշացնում են զերծ մնալ բախումներից, Սրբազանն ասաց.
«Հայելի օգտագործեք՝ տնից դուրս գալիս և տուն գնալիս։ Եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։ Իրավապահ մարմիններ, ձեզ օրենքի սահմաններում կպահեք, որևէ բռնություն չեք կիրառելու, անօրինական որևէ գործողություն չեք անելու ձեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Ապօրինի որևէ հրաման անհարդուրժելի է լինելու։ Ես առաջինն եմ կանգնած լինելու այդ շարքում։
Կոնկրետ դիմում եմ Վահե Ղազարյանին. Վահե Ղազարյան, մենք միասին ճաշել ենք, աղուհաց ենք բաժանել, լավ էլ ճանաչում եմ Ձեզ, Դուք էլ ինձ եք ճանաչում։ Որևէ կերպով անօրինական որևէ հրաման, հրահրում եղավ՝ առաջին պատասխանատուն Դուք եք լինելու և Ձեր անմիջական ղեկավարը»։
Մանրամասները՝ տեսանյութում։