Կառավարությունը բուժաշխատողների վերապատրաստման վերաբերյալ որոշում է ընդունել
ՀՀ կառավարությունը հաստատեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է նախատեսել բուժաշխատողների համար պարտադիր համարվող մասնագիտական զարգացման դասընթացներ։ Իսկ դրանց ցանկը, անհրաժեշտությունից ելնելով, կսահմանվի կառավարության կողմից։
Նախագծով առաջարկվում է նաև օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների մասնակցության համար սահմանել փոխհատուցման կարգ և փոխհատուցման ենթակա դեպքեր, որի հաստատման լիազորությունը վերապահված է կառավարությանը։
Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի. «Որպես, օրինակ կարող է լինել արտակարգ իրավիճակներում, աղետների ժամանակ տուժածներին ցուցաբերվող անհետաձգելի բուժօգնության կամ օրինակ բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ դասընթացները։ Պարտադիր համարվող դասընթացների սահմանումը վերապահվել է Կառավարությանը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելու համար». փաստաբան
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գ...
Ոստիկանները հեռացան Կիրանցից
Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկություններ...
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝...
Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Տեղեկ...