Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն
Նրա դին հայտնաբերվել է մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշի անձնական իրերի վրա հետքեր թողնելու համար». փաստաբան
ՀՀ քաղաքացիները քրեական պատասխանատվություն կկրեն «ուրիշին տհաճություն պատճառելու» համար: Այս մասին Facebook-ի իր էջում գ...
Ոստիկանները հեռացան Կիրանցից
Այն պահից, երբ Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտարարեց սահմանազատման գործընթացի դադարեցման իր տեղեկություններ...
Մայիսի 11-ին Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը փակ կլինի
Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ տանող թունելի՝ հին ԼԵԴ լույսերը նորերով փոխարինման աշխատանքներով պայմանավորված՝...
Անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու
Երևան քաղաքում տեղի ունեցող անհնազանդության ակցիաների ընթացքում բերման են ենթարկել գրեթե 90 քաղաքացու։Նշենք, որ «Տավուշը...