Արդյո՞ք Կրեմլում տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկեր. Պեսկովը պատասխանել է
Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) երկրների ինտեգրումն ապահովում է մասնակից երկրների առաջանցիկ զարգացումը, և այն շարունակելը նրանց շահերից է բխում: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսպես է պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք Կրեմլում տեսնում են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկեր:
«Ինքնին ինտեգրացիոն գործընթացը շատ հաջող է, ապահովում է առաջանցիկ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ մասնակից երկրները դա գիտեն։ Եվ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը, անկասկած, շատ նկատելի է»,-ասել է Պեսկովը լրագրողներին։
Նա հավելել է, որ մասնակից բոլոր երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել այդ միավորումը։
Նշենք, որ Հայաստանի տնտեսության 35 տոկոսն «իրացվում է» դաշինքին մասնակցության հաշվին։ 2023 թվականին Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 20 մլրդ դոլար, որի 37 տոկոսը բաժին է ընկնում ԵԱՏՄ երկրներին, 13%-ը՝ ԵՄ-ին, 3%-ը՝ ԱՄՆ-ին։
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցում է 2015 թվականի հունվարի 2-ից: Ներկայում ԵԱՏՄ-ին անդամակցում է հինգ պետություն` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. վարչական շրջանի ղեկավար
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...