Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Ռուսաստանի հետ հարաբերություններում հարցերը բարձրաձայնվում են այդ թվում՝ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վաղը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպմանը։
Լրագրողը հղում անելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի երեկվա այն հայտարարությանը, որ կան կուտակտված հարցեր, որոնք պետք է քննարկման առարկա դառնան, Փաշինյանն ասաց․ «Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ երկկողմ հանդիպում կունենամ ՌԴ նախագահի հետ։ Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, որոնց մի մասը բարձրաձայնվել է։ Մենք երբեք այն կարծիքին չենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են բարձրաձայնվելու համար։ Մենք այն կարծիքին ենք եղել, որ այդ հարցերը բարձրաձայնվում են այդ թվում՝ Հայաստան-Ռուսաստան բարեկամական հարաբերությունների համատեքստից նեգատիվ նյուանսները հանելու նպատակադրումով»։
Նմանատիպ հոդվածներ
Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, ա...
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։ «Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բ...
«Իրական Հայաստան»․ Փաշինյանի՝ ասուլիսին ցուցադրած սահիկների հետնապատկերում Արագածն է
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրա...
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտն...