«Իրական Հայաստան»․ Փաշինյանի՝ ասուլիսին ցուցադրած սահիկների հետնապատկերում Արագածն է
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրակարգի սպասարկումը, որը մեր իրականության մեջ ընդունված է համարել համազգային նպատակներ: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է NEWS.am-ը։
«Այդ օրակարգի լիաթոք սպասարկումը բացահայտել է հայեցակարգային եւ գործնական միօ շրք խնդիրներ, որոնք առարկայացել են առավել 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ, ժամանակ եւ դրանից հետո: Այդ ողջ ընթացքում մենք կարեւոր ենք համարել հիշատակված խնդիրների ախտորոշումը՝ դրանլց լուծումը համարելով կենսական:
Այդ ամենին առնչվելը մեզ համար բացահայտել է խնդիրների մի մասի ոչ միայն անլուծելիությունը, այլեւ դրանքց անհամատեղելիությունը անկախության, ինքնիշխանության, պետականության գաղափարների եւ պրակտիկայի հետ: Որոշ օրակարգեր ի ցույց են դրել իրենց փակուղային լինելը, որոնց հավանական խորքային նպատակը մեր երկրի կայացումն ու զարգացումը թույլ չտալն է, Հայաստանի անկախության, ինքնիշխանության պետականության ռազմավարական թիրախավորմամբ»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, հիմա առաջ է գալիս ՀՀ զարգացման ռազմավարական տեսլականի վերանայման անհրաժեշտությունը, եւ դրանից է բխում իրական Հայաստանի տեսլականը, որի մասին խոսել է կառավարության ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ:
Վարչապետը սահիկաշար սկսեց ներկայացնել, թե ինչ է Հայաստանի Հանրապետությունը, որքան է նրա տարածքը, ինչ է նշանակում ինքնիշխանություն, անկախություն եւ այլն: Նա կրկնեց, որ երբ ասում ենք Հայաստանի Հանրապետություն, նկատի ունենք 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը:
Հատկանշական է, որ սահիկների ֆոնին Արագած սարն է:
Նմանատիպ հոդվածներ
Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, ա...
Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան
Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը այս պահին երթով գնում է դեպի Հրազդան։ «Մեր երթը նաև ինքնամաքրումի մասին է, այս երթը բ...
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտն...
Մակրոնը խոսում է Ուկրաինա զորք ուղարկելու մասին ՝ հանուն իր էգոյի .Մարին Լե Պեն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բարձրացնում է Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու հարցը ՝ հանուն սեփական էգոյի եւ իր...