Ո՞ր դեպքում «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները և կգնա արտահերթ ընտրության
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը վայր կդնի մանդատները ու կգնա արտահերթ ընտրության, եթե Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում չլինի վարչապետի պաշտոնակատար։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Նա չպետք է մնա որպես պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսներն ընտրություններում ձայներ ապահովելու համար։ Իրենք ասում են` վարչապետը երկու անգամ հրաժարական է տվել։ Լավ, հրաժարական է տվել, բայց մնացել է պաշտոնակատար նույն լծակներով, ի՞նչ տարբերություն` տվե՞լ է հրաժարական, թե՞ ոչ»,– ասաց նա։
Ըստ պատգամավորի` ընտրությունները պետք է լինեն արդար, իսկ արդարության միակ պայմանը վերոհիշյալն է։
Ինչ վերաբերում է իմպիչմենտի գործընթացին, ապա պատգամավորը նշեց, որ դրա համար պետք է ժողովրդական պոռթկման բավարար զանգված։ Գործընթացն առանց դրա պարզապես չի հաջողվի։
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն արձագանքել է Տավուշի թեմի առաջ...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Պուտինն ու Փաշինյանն առանձնազրույց կունենան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք քննարկմ...