Բացարձակ խելագարություն է. Մարիա Զախարովան
Եթե իրագործվեն Ռուսաստանի Դաշնության տարածքում բրիտանական զենքով Կիևի հարվածների վերաբերյալ Լոնդոնի սպառնալիքներն, ապա Ռուսաստանը կստանա բրիտանական թիրախներին հարվածներ հասցնելու իրավունք թե՛ Ուկրաինայում և թե՛ Ուկրաինայի սահմաններից դուրս։
Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Եթե նման սցենար իրականացվի, մեր երկիրը՝ Ռուսաստանի Դաշնությունն իրեն վերապահելու է համապատասխան արձագանք տալու իրավունք, որպես թիրախ ընտրելով բրիտանական ռազմական օբյեկտները, որոնք գտնվում են ինչպես Ուկրաինայի տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- նշել է դիվանագետը։
Այդպես նա արձագանքել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հայտարարությանն այն մասին, որ Լոնդոնն օրինական է համարում Կիևի կողմից ռուսական տարածքը հարվածելու համար բրիտանական զենքի կիրառումը:
Մարիա Զախարովան «բացարձակ խելագարություն» է անվանել Դեյվիդ Քեմերոնի այդ հայտարարությունը:
«Այն ոչ միայն լեգիտիմ չէ, այն նաև անտրամաբանական, քանի որ Բրիտանիան ինքը ոչ վաղ անցյալում բառացիորեն հակառակն է հայտարարել»,- նշել է Զախարովան:
Նմանատիպ հոդվածներ
«Սևանի հոգեկան առողջության» կենտրոնը` Փաշինյանի հոգեկան առողջության վերաբերյալ տարածվող փաստաթղթի մասին
Համացանցում այսօր «Սեւանի հոգեկան առողջության» կենտրոնի պաշտոնական կնիքով փաստաթուղթ է շրջանառվում, որտեղ կենտրոնը մտահո...
Փաշինյանը նշել է, թե ինչն է եղել ՀԱՊԿ-ի հետ մեր ամենամեծ խնդիրը
Մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսի...
Կիրանցում սահմանազատման և սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. վարչական շրջանի ղեկավար
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Տավուշում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են. վարչապետ
Տավուշի մարզում տեղադրված սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքների սյուններն են։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարու...