ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներին
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցները գնում են Կոտայքի մարզի Սոլակ գյուղ, որտեղ կգիշերեն և վաղը կշարունակեն քայլերթը դեպի Երևան։
Սոլակ գնալուց առաջ Տավուշի թեմի առաջնորդը հայտնեց՝ նախապես իրենց հայտնել էին, որ ավելի մեծ տարածք են տրամադրելու գիշերակացի համար, որ քայլերթի բոլոր մասնակիցները տեղավորվեն, սակայն ճնշումների հետևանքով՝ տարածքի տերը հրաժարվել է։
«Մեր տեղեկություններով՝ տարածքի տիրոջը ճնշել են, որ տեղ չտրամադրի․ ճնշել են՝ «ժողովրդավար» Հայաստանում։ Նախապես տրամադրված էր, հանկարծ էսօր փոխվել է։ Եզրակացությունը թողնում եմ ձեզ»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Քայլերթի մասնակիցները վանկարկեցին՝ ամոթ, ամոթ։ Սրբազանն, ի պատասխան, քրիստոնեական ոգով արձագանքեց․ «Ասեք՝ օրհնվեք»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան մարդ պետք է հավաքվի, որպեսզի հրաժարական տաք. Auroranews-ի հարցը` Փաշինյանին
Հարգելի ներկաներ, այսօր Ռադիոյի օրն է, եւ տրամաբանական կլիներ, որ առաջինը հարցն ուղղելու պատիվը տրվեր ասուլիսին ներկա բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Վանեցյանի գաղտնի ձայնագրության մասին
Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մա...