ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կառավարման տարիներին ամենամեծ անհաջողությունը համարում է 44-օրյա պատերազմը։ Վարչապետն այս մասին ասաց մայիսի 7-ի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ո՞րն է համարում իր ամենամեծ անհաջողությունը։
Վարչապետը բացատրեց, թե ի՞նչու հնարավոր չեղավ խուսափել 44-օրյա պատերազմից։
«Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրադրությունը փակուղային էր 2018 թվականի դրությամբ։ Ի՞նչով էր արտահայտվում այդ փակուղին, որովհետև 2018 թվականի առկա կետից առաջ գնալու համար անհրաժեշտ էր իրականացնել հետևյալ քայլերը․ առաջինը՝ յոթ շրջանների վերադարձ, երկրորդ՝ ԼՂ-ի ընթացիկ կարգավիճակի լուծարում, արձանագրումն այն բանի, որ ԼՂ-ն միայն հայերի կողմից կառավարվող կամ ինքնակառավարվող տարածք չէ, այլև ինչքան հայերի կողմից է կառավարվում, այնքան էլ կառավարվում է ադրբեջանցիների կողմից, սրա արդյունքով՝ Լեռնային Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիների վերադարձի երաշխիքների ստեղծում, հաջորդը՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման անորոշ հետաձգումն էր։ Եվ, եթե նույնիսկ այս ամենն արվեր, պատերազմը շարունակում էր մնալ անխուսափելի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ չէր երևում, թե ինչ էր լինելու հետո։
Չորս տարվա բոլոր դետալները գծելու արդյունքում վարչապետը եկել է այն եզրակացության, որ պատերազմն անխուսափելի էր երկու դեպքում էլ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որքան մարդ պետք է հավաքվի, որպեսզի հրաժարական տաք. Auroranews-ի հարցը` Փաշինյանին
Հարգելի ներկաներ, այսօր Ռադիոյի օրն է, եւ տրամաբանական կլիներ, որ առաջինը հարցն ուղղելու պատիվը տրվեր ասուլիսին ներկա բո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա։ Վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Մոսկվայում։ Մոսկվայո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Վանեցյանի գաղտնի ձայնագրության մասին
Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...