Ճանապարհից երևում են նշաձողերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։ Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։
Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»: Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում կրակոցներ են՞. ՊՆ-ն մեկնաբանում է
Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն...
Շատերն ասում են՝ մենք Ադրբեջանին հանձնում ենք 4 գյուղ, ես ասում եմ՝ մենք Ադրբեջանից վերցնում ենք 4 գյուղ. Փաշինյան
2022թ. հոկտեմբերի 6-ին մենք Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջական...
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է. Փաշինյան
Երաշխիքը, որ Ադրբեջանը նոր, միակողմանի պահանջներ առաջ չի քաշի, մեր դիրքերի լեգիտիմությունն է։ Այս մասին, այսօր՝ մայիսի 1...
Հնարավոր է՝ ինքնիշխան տարածքից դիրք դուրս գա․սահմանազատված տեղում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու
Սահմանազատված հատվածներում ՊՆ-ն ծառայություն չի իրականացնելու՝ սահմանի պահպանության համար։ Սահմանի պահպանության հարցը ամ...