ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը
Թբիլիսիում այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին օրինագծի» դեմ կազմակերպված ցույցի մասնակիցները Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ պատռել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին հայտնում են ՏԱՍՍ-ի և ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցները։
Ռուսթավելի պողոտայում գտնվող խորհրդարանի շենքի ծառայողական մուտքի մոտ հավաքվածներն ի սկզբանե մտադիր էին հրկիզել դրոշը, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Դա անելու համար դրոշը կապել էն դարպասից։ Սակայն մոտ 10 րոպե անց ցուցարարները դարպասից հանել են դրոշն ու պատռել այն, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վրաստանում բողոքի ցույցերի պատճառ է դարձել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Վրացական ընդդիմությունը նախագիծն անվանել է «օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքի համարժեքը»։ Մայիսի 1-ին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է խորհրդարանում։ Դրան աջակցել է 83, դեմ է արտահայտվել 23 պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քյոխը մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը պատմել է՝ ինչու է հարվածել լրագրողին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տավուշում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...