ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը պատմել է՝ ինչու է հարվածել լրագրողին
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը մինչ կալանավորվելը տեսաուղերձում պատմել է մանրամասներ civic.am-ի լրագրող Դավիթ Լևոնյանի հետ տեղի ունեցած միջադեպից։
Տեսանյութում նա ասում է, որ լրագրողը վերջին ժամանակաշրջանում աչքի է ընկել եկեղեցուն վարկաբեկելու իր «առաքելությամբ», որը իր համար անընդունելի է։ Սուքոյանը փորձել է դա բացատրել Լևոնյանին։
«Մոտեցա ու ասացի, որ երբ թիրախավորում են եկեղեցին և արշավ են սկսում եկեղեցու դեմ, դա ինձ համար որպես հայ ու որպես քրիստոնյա անընդունելի է։ Նրան ասեցի, որ երբ մարդը պիղծ բաներ է վերագրում եկեղեցուն և հոգևորականներին, դա բարոյազուրկ պրոցես է»,– տեսանյութում ասում է Արթուր Սուքոյանը։
Ըստ Սուքոյանի, ի պատասխան, Դավիթ Լևոնյանը մեղադրանքներ է հնչեցրել իր նկատմամբ, ինչին էլ ի պատասխան Արթուրը հարվածել է լրագրողին։
«Այո, ես հարվածել եմ նրան, նա ընկել է գետնին։ Գետնին էլ իրեն չեմ խփել, չեմ մոտեցել։ Նա սկսեց ինչ–որ բաներ գոռալ, բայց ես սադրանքներին չեմ տրվել, իրեն չեմ մոտեցել, ավել ոչ մի բան չեմ արել։ Ես խփելուն էլ կողմ չեմ, բայց որ կարմիր գծերը մարդիկ անցնում են, դա ինձ համար չափազանց ցավոտ է։ Ինձ համար անընդունելի է, որ հայ առաքելական եկեղեցին թիրախավորված է, ու հատկապես հայերի կողմից, Հայաստանի Հանրապետությունում»,–նշում է նա։
Արթուր Սուքոյանը նշում է նաև, որ ի վերջո չի կարողացել բացատրել լրագրողին, թե ինչու է վիրավորված իր ասածներից։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ ապրիլի 30-ին Արթուր Սուքոյանի և Civic.am լրատվամիջոցի լրագրող Դավիթ Լևոնյանի միջև վիճաբանություն է եղել Ազգային ժողովի շենքի տարածքում, Սուքոյանը հարվածել է լրագրողին։ Ըստ տեղեկությունների՝ Սուքոյանին զայրացրել է լրագրողի հրապարակումը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին։ Մայիսի 2-ին քննչական կոմիտեն հայտնեց, որ Արթուր Սուքոյանը 2 ամսով կալանավորվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քյոխը մանրամասներ է պատմել 44-օրյա պատերազմից
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էլեմենտար քթի ծակ է. ասֆալտապատողները ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ ոչ». Ավինյան
«Մեր ասֆալտի փոսալցնողները որ առավոտյան արթնանում են, ինտերնետին հասանելիություն ունե՞ն, թե՞ չունեն։ Երևի ունեն՝ 21-րդ դ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը` Վանեցյանի գաղտնի ձայնագրության մասին
Սահմանազատման գործընթացի կասեցում պահանջող այս գործընթացին աջակցություն են հայտնում օտար երկրներում ծվարած նարկոբարոններ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են. Բագրատ Սրբազան
«Անվտանգության ծառայությունները, չգիտեմ՝ ինչ մարմիններ, մեր հեռախոսները լսում են, կոնկրետ իմ հեռախոսը լսում են»,- «Տավու...