ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):
Ինչպես հայտնում են ՍԱՏՄ-ից, ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
- սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ լվացարաններով՝ ապահովված տաք և սառը ջրով,
- խոհանոցի հատակը վնասված են և չունեն հարթ մակերես,
- աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում,
- սանհանգույցի դուռը անմիջապես բացվում է սննդամթերքի մշակման սենյակների մեջ։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։






Նմանատիպ հոդվածներ
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի
Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Տեղեկությունը...
Փակ է Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է սկսվել
Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակո...
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը 2 ամսով կալանավորեց: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվ...