71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Երևանի բնակիչ 38-ամյա մի կին և հայտնել, որ իրենց շենքի շքամուտքում մի տղամարդ, իր 13-ամյա աղջկա ձեռքը քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել ու երեխային ասել է որ այդ մասին չպատմի ոչինչ տանը:
Նշված վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողներին կինը հայտնել է, որ ժամը 18։00-ից մինչև ժամը 19։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ տղամարդը, դպրոցից վերադառնալիս հետապնդել է իր 13-ամյա դստերը և իրենց շենքի շքամուտքում բռնել է նրա ձեռքը, քաշել դեպի իրեն և փորձել անառակաբարո արարք կատարել:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նշված տղամարդը հանդիսանում է Երևանի բնակիչ 71-ամյա Թովմաս Թ․-ն, ով ապրիլի 27-ին ժամը 20։00-ին Ա.Խաչատրյան և Վ.Փափազյան փողոցների խաչմերուկից ձերբակալվել և ներկայացվել է բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Մահացել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղարը. նա Սուրեն Բաղդասարյանի թոռն էր
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը մահացել է։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծ...
Մայիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու այցելուների համար անվճար ավտոբուս կգործի
Մայիսի 1-ին՝ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս։ Տեղեկությունը...
Փակ է Երևան–Արմավիր ճանապարհը, Գյումրիում երթ է սկսվել
Քաղաքացիները փակել են Երևան–Արմավիր ճանապարհը՝ աջակցություն հայտնելով տավուշցիներին, որոնք պայքարում են տարածքային միակո...
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսոդյանը 2 ամսով կալանավորեց: Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվ...