«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով
Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով, հաղորդում է Sky News-ը։
Գրպանի ժամացույցը, ըստ Henry Aldridge & Son աճուրդի տան, գնել է մասնավոր հավաքորդն ԱՄՆ-ից։
Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ 1,5 հազար մարդ։ «Տիտանիկ»-ի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտավորապես 350 ծովային մղոն հեռավորության վրա՝ մոտ չորս կիլոմետր խորության վրա։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ց...
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևո...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հե...
ԱՄՆ-ն պայմանագիր է ստորագրել նոր «դատաստանի օրվա ինքնաթիռ» ստեղծելու մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պայմանագիր են կնքել Sierra Nevada Corp մասնավոր օդատիեզերական ընկերության հետ՝ կառուցելու նոր «դա...