ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին
Ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը, որն ակտիվորեն զբաղվում է նաև արդարադատությանն առնչվող, մասնավորապես՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների հարցերով, այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է փոխնախագահ Կամալա Հարիսին՝ կլոր սեղանի շուրջ քննարկելու նախագահ Ջո Բայդենի կողմից 11 կալանավորի ներում շնորհելը, գրում է CNN-ը:
Հանդիպումը տեղի է ունեցել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը ներում է շնորհել 11 հոգու և մեղմացրել ևս հինգի պատիժը, որոնք դատապարտվել են թմրամիջոցների հետ կապված ոչ բռնի հանցագործությունների համար:
Հանդիպմանը մասնակցել են նաև նրանք, ովքեր ներում են ստացել:
Նրանցից մեկը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանին, որը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք մի քանի անգամ այցելել է Սպիտակ տուն՝ քրեական արդարադատության բարեփոխմանն առնչվող հարցերի քննարկման համար։
«Ես այստեղ եմ պարզապես օգնելու համար, այնքան ոգևորված եմ, որ այստեղ եմ՝ լսելու ձեր պատմությունները»,- ասել է Քարդաշյանը:




Նմանատիպ հոդվածներ
Ինչ եղանակ սպասել առաջիկայում
Հանրապետության տարածքում ապրիլի 28-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևո...
«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով
Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին,...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 30-ի, մայիսի 1-2-ի կեսօրից հե...
ԱՄՆ-ն պայմանագիր է ստորագրել նոր «դատաստանի օրվա ինքնաթիռ» ստեղծելու մասին
ԱՄՆ ռազմաօդային ուժերը պայմանագիր են կնքել Sierra Nevada Corp մասնավոր օդատիեզերական ընկերության հետ՝ կառուցելու նոր «դա...