Հայաստանի համար ընդհանրապես տարբերություն չկա. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
Իմ ունեցած տեղեկություններով ոչ մի նախնական պայմանավորվածություն չկա, նման քննարկումներ չեն եղել, բայց, եթե կա որևէ երկիր, որը գազ է վաճառում և կա երկիր, որը գազի կարիք ունի ու եթե չկա դրա համար խոչընդոտ, ապա ամեն բան քննարկելի է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է ՔՊ-ական պատգամավոր Բակեն Թունյանը` ադնրադառնալով Ադրբեջանից գազ գնելու հնարավորություններին:
Հարցին՝ ինչո՞ւ հենց Ադրբեջանից է պետք գազ գնել և արդյ՞ք այն չի առաջացնի տնտեսական անվտանգության հետ կապված խնդիրներ, Թունյանը պատասխանել է.
«ՀՀ-ի համար ընդհանրապես տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ու պետք է գնի այնտեղից, որտեղից ամենաէժանն է ու շահավետը, իսկ էներգակիրների հետ կապված վտանգներ առաջանում են այն ժամանակ, երբ քո էներգետիկ անվտանգությունը ցածր մակարդակի վրա է, ու քո աղբյուրը մեկն է։ Ինչքան կարողանում ես քո մատակարարաման աղբյուրները դիվերսիֆիկացնել, այնքան քո էներգետիկ անվտանգության մակարդակը ավելի ես բարձրացնում»։
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը պետք է առավելագույնս դիվերսիֆիկացնի իր հնարավորությունները։
Նա նաև նշեց, որ ներկա պահին ռուսական ու իրանական գազը ամբողջությամբ բավարարում են ՀՀ-ի պահանջները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն`...
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ
Հայաստանը ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Այս մասին լրատվամիջցներին...
ՀՀ ԱԳՆ-ն` Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին հայտնի կդառնա, երբ դրա շ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր մենք ոգեկոչում ենք Հայ...