ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացավ «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվեց Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։


Այսպիսով, մրցաշրջանի ավարտից 5 տուր առաջ Հենրիխ Մխիթարյանի թիմը նվաճեց Սկուդետոն՝ անհասանելի դառնալով մրցակիցների համար մրցաշարային աղյուսակում։


«Ինտերի» կազմում հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձավ թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն։ Մինչ միլանյան ակումբը, հայ ֆուտբոլիստը թոփ 5 լիգաների շրջանակում հանդես է եկել իտալական «Ռոմայում», անգլիական «Արսենալում» ու «Մանչեսթեր Յունայթեդում», գերմանական «Բորուսիա Դորտմունդում»։


Ա Սերիայի առաջնության 33 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 86 միավոր և առաջին տեղում է։ «Միլանը» վաստակել է 69 միավոր և երկրորդ տեղում է։


«Ինտերը» միակ թիմն է Իտալիայում, որն իր հիմնադրման օրվանից չի լքել Իտալիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնը։ Ակումբը նվաճել է 37 տիտղոս Իտալիայում՝ 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։


Տեսանյութը՝ «Ինտեր»-ի X-ի միկրոբլոգից։ 

Քաղաքականություն