Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, թափանցիկ ու արդար դատավարություն ապահովելու բազմաթիվ դիմումներից հետո։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ հեռախոսազանգերը։
«Ավելի քան երկու շաբաթ առանց որևէ շփման իրավունքի գտնվելով մեկուսացման մեջ՝ Ռուբեն Վարդանյանին առաջին անգամ թույլատրվել է կապ հաստատել ընտանիքի հետ։ Դա տեղի է ունեցել հրատապ կոչով միջազգային հանրությանը դիմելուց և Ռուբեն Վարդանյանի կողմից հացադուլ սկսելու մասին հայտնելուց հետո»,- ասված է ընտանիքի կողմից տարածված հաղորդագրությունում: Վարդանյանը հայտնել է, որ այս ամբողջ ընթացքում լրիվ մեկուսացած է եղել, անգամ կարդալու հնարավություն չի ունեցել: Ընտանիքի անդամների տեղեկություններով՝ բանտում միայն նրա ճնշումն են չափում։ Հարազատների հետ զրույցի վերջում Վարդանյանն ասել է. «Ես հիմա առավել քան երբևէ համոզված եմ, որ արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը»:
Բարերարի ընտանիքը ևս մեկ անգամ պահանջում է, որ Ադրբեջանի իշխանությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին թույլ տա այցելել Վարդանյանին․ միայն այդ դեպքում հնարավոր կլինի ստույգ տեղեկություն ստանալ նրա առողջական վիճակի մասին:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։
Նմանատիպ հոդվածներ
Հուսադրող լուրեր. Տոյվո Կլաարը՝ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմ...
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․«Սիրելի՜ հայրենակիցներ,Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...
Ապրիլի 24-ին՝ քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում դեպի Ծիծեռնակաբերդ
Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը...