Հերթական վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Caucasus Heritage Watch կազմակերպությունը X–ի իրենց միկրոբլոգում է հրապարակել արբանյակից արված լուսանկարներ, որոնք վկայում են տեղի ունեցածը:
Կազմակերպությունից հիշեցնում են, որ Լեռնային Ղարաբաղում գերեզմանատան ամբողջական ոչնչացում 2020 թվականի պատերազմից հետո իրականացվում է արդեն երրորդ անգամ։ Բայց սա առաջին անգամն է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո, որը պարտավորեցրել էր Ադրբեջանին կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության դեմ վանդալիզմի գործողությունները:
Գերեզմանոցում ավերածությունները սկսվել են 2023-ի հոկտեմբերին։ Կազմակերպությունն այդ մասին հայտնել էր նոյեմբերի 27-ին:
«Այն ժամանակ դեռ ուշ չէր կանխել գերեզմանատան ոչնչացումը։ Բայց մինչև 2023 թվականի դեկտեմբեր գերեզմանատունն արդեն գրեթե ոչնչացվել էր», - ասվում է CHW-ի հայտարարության մեջ:
Հայտարարությունում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում ևս չորս վնասված գերեզմանատուն կա, որոնք ամբողջությամբ չեն ավերվել, բայց զգալիորեն վնասվել են։
«Հայկական գերեզմանների վրայով բուլդոզերներով անցնելը տարածում է գտնում Ադրբեջանում։ Այդ երկիրը որոշել է ոչնչացնել հողի պատկանելության և ժողովուրդների համակեցության պատմության մասին իր համար անհարմար վկայությունները»,–ասվում է հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հուսադրող լուրեր. Տոյվո Կլաարը՝ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին
«Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հանձնաժողովների աշխատանքի, իրավական փաստաթղթերի և 1991թ. Ալմ...
«Մի հավատացեք բանսարկուներին ու ստախոսներին». Հակոբ Արշակյանը՝ Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքում գրել է․«Սիրելի՜ հայրենակիցներ,Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին...
Ռուբեն Վարդանյանին երկու շաբաթ անց թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ
Արցախի նախկին պետնախարարը ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել։ Նման որոշում է կայացվել Վարդանյանի և փաստաբանի՝ միջազգային...
Ֆրանսիացի սենատորները Գորիսում են
Ֆրանսիացի սենատորները Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Միսաք Մանուշյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ «Քաղաք...