ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը հրապարակել է Իսրայելի դեմ գործողության ժամանակ դրոնների արձակման կադրերը

Իրանական պետական ԶԼՄ-ները հրապարակել են Իսրայելի դեմ գործողության ժամանակ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արձակման տեսանյութը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։


Մասնավորապես, IRNA գործակալությունը և IRIB հեռուստառադիոկորպորացիան հրապարակում են տեսանյութեր, մեկնաբանության մեջ ասվում է, որ դրանցում կարելի է տեսնել «Ճշմարիտ խոստում» գործողության ընթացքում արձակումները:


IRIB կորպորացիայի ներկայացրած տեսանյութում ցուցադրվում է Shahed շարքի հարվածային դրոնների արձակումը, IRNA գործակալությունը հրապարակել Է իրանական բալիստիկ հրթիռների արձակումը:


Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ապրիլի 14-ի գիշերը հարված է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան ամսվա սկզբին իսրայելական ավիացիայի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության ոչնչացման: Հարձակման մեջ, տարբեր տվյալներով, ներգրավված են եղել մի քանի հարյուր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Shahed կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, «Ֆաթահ» և «Ֆաթահ-2» հիպերձայնային հրթիռներ:



Քաղաքականություն