Ռազմական
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռի կործանման պահը
Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Տու-22Մ3 ինքնաթիռը կործանվել է Ստավրոպոլի երկրամասում, օդաչուները կատապուլտվել են, հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Միջադեպը տեղի է ունեցել մարտական առաջադրանքը կատարելուց հետո Տու-22Մ3-ը բազավորման օդանավակայան վերադառնալիս։ Օդանավում զինապահեստ չի եղել, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում։
Օդաչուները հասցրել են կատապուլտվել։ Անձնակազմի երեք անդամներ տարհանվել են որոնման և փրկարարական խմբի կողմից: Այս պահին մեկ օդաչուի որոնում է ընթանում։
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ Ստավրոպոլի երկրամասում Տու-22Մ3-ի վթարի պատճառը, նախնական տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել:


Նմանատիպ հոդվածներ
Ավելին Ռազմական բաժնից
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին
Զանգվածային ԱԹՍ-ների հարձակում Ռուսաստանի վրա․ ՌԴ ՊՆ-ն հայտարարություն ունի
Հազարավոր երիտասարդներ հրաժարվում են ծառայել Գերմանիայի բանակում
Քարոզչության համար բերված համազգեստ․ Գեղամ Մանուկյանը ԶՈւ նոր համազգեստի մասին
5.0