Իսրայելը բացել է օդային տարածքն Իրանի հարձակումից հետո
Իսրայելի օդային տարածքը բացվել է Իրանի հարձակման ժամանակ մոտ 7 ժամ փակվելուց հետո։ Այս մասին հայտնում են Ynet-ը և Haaretz-ը:
Օդային տարածքի փակումից յոթ ժամ անց Թել Ավիվում օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է, որ ժամը 7:30-ին (Երևանի ժամանակով 08։30) այն վերաբացվել է, գրում է Ynet-ը: Թել Ավիվից չվերթների չվացուցակի փոփոխություն է սպասվում, քանի որ ավելի վաղ իսրայելական և արտասահմանյան ավիաընկերությունները չեղարկել էին դրանցից շատերը: «Ռամենի» օդանավակայանը դեռ փակ է։
Մերձավորարևելյան մի շարք երկրներ ապրիլի 14-ի գիշերը հայտարարել են իրենց օդային տարածքը փակ քաղաքացիական ավիացիայի թռիչքների համար: Դրանց թվում են Իրաքը, Հորդանանը, Լիբանանը։ «Ռոսավիացիան» դադարեցրել է ռուսական ընկերությունների թռիչքները Իրաքի, Հորդանանի և Իսրայելի օդային տարածքում, ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ՝ «մինչև սահմանափակումների վերացումը»:
Ապրիլի 14-ի գիշերը Իրանը թևավոր հրթիռներով և կամիկաձե անօդաչու թռչող սարքերով մի շարք հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին: Դա տեղի է ունեցել ի պատասխան ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրանական հյուպատոսարանի ուղղությամբ իսրայելական օդուժի հարվածի:
NYT-ի տվյալներով՝ մեկ գիշերվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 300 անօդաչու և հրթիռ։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ երկրի ՀՕՊ-ը «որսացել է հրթիռների ճնշող մեծամասնությունը», հարձակումը հետ մղելու գործում ներգրավվել են ռազմաօդային ուժերի «տասնյակ ինքնաթիռներ»: Հարձակման հետևանքով զոհերի մասին դեռևս չի հաղորդվում: CNN-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, Իսրայելի վրա Իրանի հարձակումը տևել է մոտ 5 ժամ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը
Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը...
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել
Ռուս զինվորականներն ազատագրել են Դոնեցկի ուղղությամբ Պերվոմայսկոյե բնակավայրը: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ԴԺՀ ղեկ...