Քաղաքականություն

Դավիթ Հարությունյանը պահանջում է վերականգնել դատավորի պաշտոնը

Vika B. 1 րոպե 269 դիտում
Դավիթ Հարությունյանը պահանջում է վերականգնել դատավորի պաշտոնը

Լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը դիմում է ներկայացրել Բարձրագույն դատական խորհրդին՝ պահանջելով վերանայել և վերացնել իր լիազորությունները դադարեցնելու մասին ԲԴԽ 2023թ. հուլիսի 3-ի որոշումը, ինչպես նաև այն չվերանայելու մասին 2024թ. որոշումը։ Նա պահանջում է իրեն վերականգնել դատավորի պաշտոնում։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է հենց Դավիթ Հարությունյանից։


ԲԴԽ ներկայացված միջնորդության հիմքում դրվել է Սահմանադրական դատարանի որոշումը, որով երկրորդ անգամ արձանագրվել են Դավիթ Հարությունյանի իրավունքների խախտումները։


Հիշեցնենք, որ Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել էր 2023թ. հուլիսի 3-ին։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը նախաձեռնել էր ՀՀ արդարադատության նախարարությունը՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի առիթով։ Այդ օրը օրակարգում եղել է ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցը։ Նախօրեին ԲԴԽ՝ այն ժամանակվա նախագահ Կարեն Անդրեասյանի մամուլի քարտուղարի միջոցով տարածված հաղորդագրությունը, ըստ էության, դիտվել էր որպես դատավորների ընտրությանը միջամտության փորձ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250