Քաղաքականություն Կարևոր

Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Edita 178 դիտում
Հաջիևը հնարավոր չի համարում Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հնարավոր չի համարում նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությունը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։


«Նախ, Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի նախագահի մասնակցության պաշտոնական հրավեր-նամակ դեռ չի ստացվել: Երկրորդ՝ ներկա պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն այդ միջոցառմանը հնարավոր կլինի»,- ասել է նա։


Հիշեցնենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2026 թվականի մայիսին՝ Երևանում: Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցը, հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին, նշել էր, որ երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը դեռևս թույլ չի տալիս նախագահ Ալիևի այցը Երևան դիտարկել ակտուալ քայլ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250