Իրավապահները դեռ չեն վերադարձրել Արագածոտնի թեմի հոգեւորականների անձնական իրերը. Ժողովուրդ
Արագածոտնի թեմի հոգեւորականների պաշտպանները հայտնել են, որ նրանց եւ ընտանիքի անդամների անձնական իրերը մինչեւ այժմ չեն վերադարձվել իրավապահների կողմից։
Փաստաբանների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 15-ին իրականացված խուզարկությունների ընթացքում առգրավվել են ոչ միայն հոգեւորականների, այլեւ նրանց ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսներ, երեխաների պլանշետներ եւ այլ անձնական իրեր։ Խուզարկությունները տեղի էին ունեցել Արագածոտնի թեմի մի շարք հոգեւորականների եւ Հայ Առաքելական Եկեղեցու քաղաքացիական աշխատակիցների տներում։
Դեպքից հետո փաստաբանները նշել էին, որ առգրավված իրերի մեջ կային անձնական եւ ընտանեկան բնույթի նյութեր, որոնք կապ չունեն քրեական գործի հետ։
Արդեն երկու շաբաթ է անցել, սակայն քննչական մարմինը դեռ չի վերադարձրել առգրավված իրերը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ փաստաբանները դիմումներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ Քննչական կոմիտեի ղեկավարին, սակայն մինչ այժմ պատասխան չեն ստացել։
Փաստաբանների գնահատմամբ՝ մարդկանց անձնական իրերի պահպանումը քննչական մարմնի մոտ առանց իրավական հիմնավորման խախտում է անձնական կյանքի անձեռնմխելիության սկզբունքը։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն այսօր կտեսնեն արևի ամբողջական խավարումը
Հյուսիսային Ամերիկայի բնակիչներն այսօր կարող են դիտել արևի ամբողջական խավարումը, որը հեռարձակվում է ՆԱՍԱ-ի կողմից։Մեքսիկ...
Ողջունում ենք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպումից հետո համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնության), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյո...
Մոբիլիզացիայի հայտարարումից հետո Մոսկվայից Երևան, Ստամբուլ, Բաքու առաջիկա ուղիղ չվերթների տոմսերը սպառվել են
Մոսկվայից Ստամբուլ, Երևան, Բաքու և հարևան այլ երկրներ, որտեղ մուտքի համար այցագիր չի պահանջվում, մոտակա ուղիղ...