ՌԴ-ն թիրախավորել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները
Ռուսական բանակը ապրիլի 12-ի գիշերը նոր օդային հարված է հասցրել Ուկրաինային։
Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության տվյալներով՝ ՌԴ զորքերը բռնակցված Ղրիմի չաուդա հրվանդանից արձակել են Շահեդ-131/136 տիպի 17 հարվածային անօդաչու թռչող սարք և մեկ Х-59 կառավարվող ավիացիոն հրթիռ օկուպացված Դոնբասից:
Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը 16 դրոն են խոցել Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի, Դնեպրոպետրովսկի, Վիննիցայի և Խմելնիցայի շրջանների սահմաններում: Ռուսական հրթիռի արձակման հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում։
Ուկրաինայի հարավի պաշտպանության ուժերի հրամանատարությունը հայտարարել է, որ ռուսական հարձակումների թիրախը կրկին դարձել է ուկրաինական շրջանների էներգետիկ ենթակառուցվածքը: ՀՕՊ-ի աշխատանքը տևել է մոտ հինգ ժամ։
Կրիվորոժյեում խոցված անօդաչու թռչող սարքերից մեկի բեկորների ընկնելու հետևանքով հրդեհ է բռնկվել էներգետիկայի օբյեկտում: Հրդեհն արդեն տեղայնացված է։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի լույս 12-ի գիշերը խոցել է չորս Ուկրաինական ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք Ռոստովի մարզում և մեկը՝ Բելգորոդում:
Ռուսական զորքերը վերջին մի քանի շաբաթների ընթացքում ավելացրել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին հասցված հարվածների ինտենսիվությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
Ուկրաինան ստացել է զոհված զինվորականների մարմիններ
Ուկրաինական կողմին են փոխանցվել Ուկրաինայի Զինված ուժերի 99 զոհված զինվորականների մարմինները: Այս մասին հայտնում է RBC-ն...
Մեկ գիշերվա ընթացքում Իրանի գրոհը հետ մղելու համար Իսրայելի հնարավոր ծախսերը
Իսրայելի պաշտպանական ուժերի գլխավոր շտաբի ֆինանսների գծով նախկին խորհրդական, պահեստազորի բրիգադային գեներալ Ռամ Ամինախը...