Ղազախստանում ջրհեղեղի հետևանքով չորս նավթահոր է հեղեղվել

Ղազախստանի Ատիրաուսի շրջանում չորս նավթահոր է հեղեղվել։

Այս մասին հայտնում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության արդյունաբերական անվտանգության կոմիտեից։

«Ներկայումս Ատիրաուսի շրջանում չորս հորատանցք է հեղեղվել։ Տվյալ հորատանցքերը ժամանակին հոսանքազրկվել և կնքվել են», - տեղեկացրել են կոմիտեից։

Նշվում է, որ մարզի մնացած նավթագազային հանքավայրերում իրավիճակը կայուն է և գտնվում է մշտական վերահսկողության տակ:

Ատիրաուսի շրջանում գտնվում են Ղազախստանի նավթի պաշարների մոտ 80% - ը։ Այստեղ են գտնվում այնպիսի խոշոր հանքավայրեր, ինչպիսիք են Թենգիզը և Քաշագանը։

Ղազախստանում գարնանային վարարաջրերի հետ կապված 2024 թ. բարդ իրավիճակ է ստեղծվել, 10 տարածաշրջաններում արտակարգ դրություն է հայտարարվել։ Ներկայիս հեղեղումները ամենամասշտաբայինն են վերջին 80 տարվա ընթացքում։

Քաղաքականություն