Երիտասարդների մոտ կեղծ 100-դոլարանոցներ են հայտնաբերվել
Երևանում կեղծ դոլարներ իրացնելու կասկածանքով 2 երիտասարդներ են ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը:
«ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի: Խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց»,– ասված է հաղորդագրությունում
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին Երևանի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետ...
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր...
Անհանգստանալու կարիք չկա․ ԿԳՄՍ-ն՝ Հայաստանի դպրոցներում ահաբեկչության վերաբերյալ լուրերի մասին
Հայաստանի դպրոցներում բնականոն դասապրոցեսի կազմակերպման առումով անհանգստանալու հիմքեր չկան․ «Տելեգրամ» ալիքներով տարածվո...