Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել են ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի երեք որդիները
Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիները զոհվել են Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
«ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի երեք որդիներն ու մի քանի թոռները զոհվել են Գազայի հատվածում իսրայելական գնդակոծության ժամանակ»,-ասված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
2023 թվականի նոյեմբերին հաղորդվել էր Հանիայի թոռնուհու մահվան մասին։
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...