Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև տարեվերջ. Արդարադատության հարցերով եվրահանձնակատար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ տրիբունալը, ամենայն հավանականությամբ, կստեղծվի մինչև այս տարվա վերջ. համենայնդեպս, նման հույս է հայտնել Արդարադատության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որի հետ զրուցել է DW-ի թղթակիցը։
«Մենք քննարկում ենք այս տրիբունալը տարբեր միջազգային դերակատարների հետ: Եվ այժմ դիտարկվում է երկու հիմնական տարբերակ՝ միջազգային տրիբունալ՝ հիմնված բազմակողմ համաձայնագրի վրա կամ պարզեցված լուծում՝ հիմնված Ուկրաինայի և Եվրախորհրդի միջև երկկողմ համաձայնագրի վրա», - ասել է եվրահանձնակատարը:
Ռեյնդերսը կարծում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ ռազմական ագրեսիայի գործով տրիբունալի ստեղծումը վերջնական փուլում է։
«Հաջորդ քայլը քաղաքական կամքի խնդիր է, հիմա միայն տարվա սկիզբն է, և մինչև տարեվերջ դա պետք է հնարավոր դառնա»,- եզրափակել է նա։
Նիդեռլանդներն առաջարկել են հյուրընկալել հատուկ տրիբունալ։ Դա տրամաբանական կլիներ, քանի որ Հաագան իր դատարաններով համարվում է համաշխարհային արդարադատության մայրաքաղաք, և որ ամենակարևորն է, այնտեղ գործում է Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հետաքննության միջազգային կենտրոնը, որը հարում է Միջազգային քրեական դատարանին, որն իր հըերթին հետաքննում է ռուսական ագրեսիայի հետևանքով կատարված այլ հանցագործություններ։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Փաշինյան–Բլինքեն–Ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի սադրիչ գործողություններն արդարացում չունեն: Սահմանի բ...
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր...
Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովին
Ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած գագաթնաժողովում ոչինչ չի ասվել Ալիևի ռեժիմի Արցախում և հայերի դեմ իրականացրած և շար...