Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին
Ադրբեջանը մտադիր է ռուս խաղաղապահներին ներգրավել օկուպացված Արցախում ականազերծման գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը: Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պլանավորվում է ռուս խաղաղապահներին ներգրավել «օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի» տարածքների ականազերծման գործընթացին։
Ներկայումս սակրավորները և նրանց տեխնիկան հավատարմագրման փուլում են։ Այն սկսվել է ապրիլի 1-ին և նախատեսվում է ավարտել ապրիլի 6-ին։ Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանի տարածքում», - ասել է Վուգար Սուլեյմանովը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջ...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Փաշինյանը նշել է` 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկը որն էր
44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել: ԱԺ-ում նման հայտարարություն հայտարարե...