Կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի․ Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գազայի հատվածում մարդասիրական աշխատողների մահվան կապակցությամբ խոստովանել է, որ զինվորականները «ակամա» հարձակվել են պաղեստինյան անկլավի խաղաղ բնակիչների վրա և վստահեցրել, որ նման միջադեպեր չեն լինի ապագայում։
«Ցավոք, վերջին օրը տեղի ունեցավ ողբերգական դեպք, երբ մեր ուժերը չմտածված հարվածեցին Գազայի հատվածում անմեղ մարդկանց: Պատերազմի ժամանակ նման բաներ պատահում են:
Մենք մանրակրկիտ ստուգում ենք դեպքը, կապի մեջ ենք կառավարությունների հետ և կանենք ամեն ինչ, որպեսզի նման բան այլևս չկրկնվի»,- հայտարարել է վարչապետը։
Հայտարարությունն արվել է հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, որտեղ Նեթանյահուն ընդհանուր անզգայացմամբ վիրահատություն է կատարել:
Ավելի վաղ World Central Kitchen միջազգային ոչ առևտրային կազմակերպությունը հայտնել էր, որ իր յոթ աշխատակիցները, այդ թվում՝ Լեհաստանի, Ավստրալիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ, սպանվել են Գազայում իսրայելական բանակի կողմից։