ՑԱԽԱԼ-ը գրոհել Է Գազայում «Իսլամական ջիհադի» հրամանատարական կենտրոնը

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածի հիվանդանոցներից մեկի բակում հարձակվել են «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման հրամանատարական կենտրոնի վրա: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:


«ՑԱԽԱԼ-ի անօդաչու սարքը վերջերս հարձակվել է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության հրամանատարական կենտրոնի վրա, որը գտնվում է Դեյր Էլ Բալախ շրջանում գտնվող Ալ Աքսա հիվանդանոցի բակում»,-հայտարարել են մամուլի ծառայությունում՝ հավելելով, որ այդ պահին այնտեղ են գտնվել այդ խմբավորման արմատականները:



Զինվորականների տվյալներով՝ օբյեկտին ճշգրիտ հարված է հասցվել՝ նպատակ ունենալով խուսափել քաղաքացիական բնակչությանը և հիվանդանոցին վնաս հասցնելուց։ Նշվում է, որ հիվանդանոցը շարունակում է գործել բնականոն ռեժիմով:

Քաղաքականություն