Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։
Արբեջանական կողմն իր դժգոհությունն է կրկին արտահայտել Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության վերաբերյալ։ Ի՞նչ կասեք այս առնչությամբ։
- Կարևոր է գնահատել, թե ինչ անվտանգային իրավիճակի պայմաններում է իրականացվել ԵՄ առաքելության տեղակայումը։ Այն հետևել է 2022թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ լայնածավալ հարձակմանն ու ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիային։
Այսօր էլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո: Մենք բարձր ենք գնահատում ԵՄ մշտադիտարկման առաքելության դերը տարածաշրջանում ուժի կիրառման նկրտումները զսպելու և Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին կայունության ամրապնդման համատեքստում։
Ողջունում ենք նաև առաքելության թվակազմի մեծացման վերաբերյալ ԵՄ կողմից ամիսներ առաջ կայացված որոշումը։ Տեղին է նաև հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանն Ադրբեջանն ինքը ողջունել է ոչ միայն Հայաստանում, այլև Ադրբեջանում ԵՄ մշտադիտարկման առաքելություն տեղակայելու ԵՄ խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի կողմից արված առաջարկը: Ավելի ուշ, ցավոք, Ադրբեջանը հրաժարվել է այդ դիրքորոշումից:
Նմանատիպ հոդվածներ
Սահմանազատման հետ կապված հարցերը դեռ քննարկումների փուլում են. փոխվարչապետի գրասենյակ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից չեն հստակեցնում, թե ինչ փաստաթղթերի հիման վրա են սահմանազատման հանձնաժողովներն ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վրաստանի վարչապետի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի պաշտոնական այցը Հայաստան ավարտվել է: Այցի շրջանակում կայացել է Հայաստանի և Վրաստանի վ...
Ռուսաստանը պաշտոնապես Ուկրաինային մեղադրել է «Կրոկուսում» ահաբեկչության մեջ
Ռուս իրավապահների քննչական գործողությունները ցույց են տվել, որ Ռուսաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունն...
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից. ՀՀ ԱԳՆ
Ցնցված ենք «Կրոկուս Սիթի Հոլ»-ում տեղի ունեցածից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ցնցված ենք Մոսկվայում տեղի ունեցած ա...