ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայում մարդիկ խեղդվել են՝ փորձելով հանել ջրում հայտնված մարդասիրական օգնության արկղերը․ մանրամասներ
Գազայի հատվածի իշխանությունները հայտնել են անկլավի տարբեր շրջաններում մարդասիրական օգնության օդային առաքման ժամանակ սխալների հետևանքով 18 մարդու մահվան մասին։
«Վերջին ժամերին 18 պաղեստինցի խաղաղ բնակիչ է մահացել մարդասիրական օգնության ոչ պատշաճ նետման հետևանքով», – նշվում է հաղորդագրության մեջ:
Հայտարարության համաձայն՝ անկլավի 12 սովահար բնակիչ խեղդվել է ծովում՝ փորձելով հանել ջրում հայտնված մարդասիրական օգնության արկղերը։ Նշվում է, որ ևս վեցը մահացել է հրմշտոցների հետևանքով՝ փորձելով հասնել ինքնաթիռներից նետված արկղերին։
«Մենք ամերիկյան վարչակազմին և իսրայելական օկուպացիային պատասխանատու ենք համարում սովի և պաշարման քաղաքականության համար», – ասվում է հայտարարության մեջ։
Անկլավի իշխանությունները ևս մեկ անգամ քննադատել են ինքնաթիռներից մարդասիրական օգնությունը բաց թողնելու պրակտիկան՝ կոչ անելով բացել սահմանային անցումները դրա առաքման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողի դիմաց եմ կրակել. հարցաքննել են ահաբեկչության մեջ կասկածվողնեից մեկին
Համացանցում հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության կադրերը...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք». օգտատեր
«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանն ու տեսանյ...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից
Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն...
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...