Երևանի Արարատ կոնյակի գործարանի ներկայացուցիչը պարզաբանում է տարածել
Երևանի Արարատ կոնյակի գործարանի ներկայացուցիչ Զառա Սարիբեկյանը գրել է․
«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապարակվեց «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն»-ի որոշումը, համաձայն որի Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելում է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը։
Բելառուսի առողջապահության նախարարության որոշումը վերաբերում է Արարատի կոնյակի գործարանին՝ Արարատ քաղաքում տեղակայված մի կոնյակի գործարանին, որը որևէ աղերս չունի Երևանի կոնյակի գործարանի՝ մայրաքաղաքի Հրազդանի կիրճի ափին վեր խոյացող տուֆակերտ շենքի և այդ ընկերության կողմից արտադրվող ARARAT կոնյակների հետ»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Բելառուսում արգելվել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի վաճառքը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե...
Հայաստանը ՀԲ–ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշ...
ՀԷՑ-ը 20 միլիոն դրամի չափով տուգանվեց
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է...
Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը
Մինչև 2035 թվականը Չինաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:...