Բելառուսում արգելվել է Արարատի կոնյակի գործարանի արտադրանքի վաճառքը. հայտնի է պատճառը
Բելառուսի առողջապահության նախարարությունն արգելել է «Արարատի կոնյակի գործարանի» արտադրանքի ներմուծումը, իրացումը, պահպանումն ու տարանցումը։ Այս մասին նշվում է «Գոմելի հիգիենայի, համաճարակաբանության և հանրային առողջության տարածաշրջանային կենտրոն» պետական հաստատության պաշտոնական կայքէջում։
Նշվում է, որ «Այրում» նռան գինու բաղադրության մեջ հայտնաբերվել է սինթետիկ ներկանյութ՝ ազորուբին։ Արտադրանքի ներմուծման և իրացման արգելքի պատճառը դարձել է սխալ մակնշումը, սննդային արտադրանքի տվյալների կեղծումը։
Բելառուսի առողջապահության նախարարության որոշմամբ՝ գինու ամբողջ խմբաքանակը պետք է հանվի առևտրից և ոչնչացվի կամ հետ ուղարկվի։
Շփոթմունքից խուսափելու նպատակով նշենք, որ «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն («ԱԿԶ» ԱՐԱՐԱՏԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)) նույնական չէ «Երևանի կոնյակի գործարանի» հետ։
Նմանատիպ հոդվածներ
Crocus City Hall-ը ահաբեկչությունից առաջ գրավադրված է եղել Գազպրոմբանկում
Մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ այրված Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում, պարզել է РБК-ն։&nb...
ԱՄՆ-ում չեն բացառել ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը
G7-ի երկրները քննարկում են ռուսական նավթի գնի առաստաղի իջեցման հնարավորությունը, որը 2022 թվականի դեկտեմբերից սահմանվել...
«Գազպրոմը» սկսել է միավորել Ռուսաստանի արևելքում գտնվող երկու խոշոր գազատարներ
«Գազպրոմը» սկսել է միացնել «Սիբիրի ուժը» և «Սախալին-Խաբարովսկ-Վլադիվոստոկ» խոշոր գազատարները, ասվում է ընկերության հաղոր...
ԱՄՆ–ում FTX կրիպտոարժույթի հիմնադիրը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
Նյու Յորքի դաշնային դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել սնանկացած FTX կրիպտո բորսայի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդին։...