Հայաստանը ՀԲ–ից 92,3 մլն եվրո վարկ կվերցնի
ՀՀ կառավարությունը հաստատել է Համաշխարհային բանկից 92,3 մլն եվրո վարկի և 16 մլն եվրո դրամաշնորհի ստացման հայտը: Այս որոշումն ընդունվել է այսօրվա ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Վարկը տրամադրվել է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՀԲ-ի ստորաբաժանում, որը շուկայականից ցածր պայմաններով վարկեր է տրամադրում) միջոցով: Միջոցները կուղղվեն 2024 թ. բյուջեի դեֆիցիտի մարմանը, սակայն, ի տարբերություն այս տեսակի նախորդ վարկերի, այս վարկի տրամադրումը որոշակի պայմաններով է լինելու։
Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը պարտավորվում է կատարելագործել կլիմայի փոփոխության և կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրությունը:
2024 թ. բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 482,9 մլրդ դրամի չափով, որը զգալիորեն ավելին է, քան 2023 թ.` 245,3 մլրդ դրամ. այս գումարն ուղղվել էր ԼՂ–ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ենթակառուցվածքների, դպրոցների և մանկապարտեզների կառուցման խոշոր նախագծերի շարունակման համար։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում «Միր» վճարային համակարգի կտրուկ սահմանափակումը կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա․ տնտեսագետ
Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերով գործառույթները մարտի 30-ից դադարեցնելու վերաբերյալ հայաստանյան բանկերի գրեթե...
Երևանի Արարատ կոնյակի գործարանի ներկայացուցիչը պարզաբանում է տարածել
Երևանի Արարատ կոնյակի գործարանի ներկայացուցիչ Զառա Սարիբեկյանը գրել է․«Երեկ երեկոյան բելառուսական լրատվականներում հրապար...
Հայտնի է՝ երբ Չինաստանի տնտեսությունը կգերազանցի ամերիկյանին՝ դառնալով աշխարհում ամենամեծը
Մինչև 2035 թվականը Չինաստանի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենամեծն աշխարհում՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից:...
ՀԷՑ-ը 20 միլիոն դրամի չափով տուգանվեց
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ նշանակվել է...