Մանրամասներ` Մոսկվա-Երևան թռչող ինքնաթիռում ռումբի ահազանգի վերաբերյալ
ՌԴ Շերեմետևո օդանավակայանում չվերթներից մեկի կին ուղևորը հայտարարել էր, որ իր ուսապարկի մեջ ռումբ կա:
Sputnik Արմենիային «Շերեմետևո» օդանավակայանից հայտնել են, որ հետաձգվել է «Աէրոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթը։ Ընդ որում, «Շերեմետևոյում» միջադեպը ոչ հաստատեցին, ոչ էլ հերքեցին։
«Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Բուն միջադեպը հաստատում ենք»,-հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ներկայումս ինքնաթիռի թռիչքը հետաձգվել է, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների ծառայությունը ստուգում են անցկացնում:
Միջադեպը տեղի է ունեցել դեպի Երևան չվերթի նստեցման ժամանակ, ոստիկանություն է կանչվել, միջոցառումներ են անցկացվում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» - ին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվա-Երևան թռիչքի ուղևորուհին հայտնել է՝ ուսապարկի մեջ ռումբ կա:

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...