«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը:
«Ուշադրություն, Իսրայելյան Լիլիթ Խաչիկի, կորել է երեկ «Կրոկուս Սիթի»-ում ահաբեկչությունից հետո... Հաղորդվում է, որ իր ամուսնուն մահացած են գտել «Կրոկուս»-ում, իսկ Լիլիթն անհետացել է:
Նրանց 1.5 տարեկան երեխան տատիկի ու պապիկի մոտ է: Խնդրում ենք կիսվել բոլորին:
Խնդրում ենք տեղեկացնել, եթե ինչ-որ մեկը տեղեկատվություն ունի», - գրել է Աբովյանը:
Նա նաև հրապարակել է երիտասարդ կնոջ լուսանկարը:
Մարտի 22-ի երեկոյան մի խումբ զինված տղամարդիկ ինքնաձիգներից կրակ են բացել Մոսկվայի Crocus City Hall-ում, ինչից հետո տեղում պայթյուն է տեղի ունեցել և հրդեհ է բռնկվել: Առնվազն 133 զոհ և 152 վիրավոր կա:

Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործերի նա...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։ Ըստ նախնական տեղեկութ...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...