Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ է ձերբակալվել
Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 49 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Ձերբակալվածները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ»,-ասել է նա։
Լրատվամիջոցի տեղեկություններով` բոլոր ձերբակալվածները Մարտական եղբայրության անդամներ են։
Նշենք, որ կազմակերպության անդամները այսօր նախատեսել էին այցելել սահմանամերձ Ոսկեպար, որտեղ վերջին մեկ տարվա ընթացքում գործունեություն էր ծավալում՝ բարձրացնելով տեղի բնակչության ինքնապաշտպանության ունակությունները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է Մարտական եղբայրության անդամ Ավետիս Ավետիսյանը, կապ չի հաստատվում Մարտական եղբայրության անդամ Հրանտ Տէր-Աբրահամյանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել են «Մարտական եղբայրության» 24 անդամների:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
«Կրոկուս»-ում կատարվածից հետո կորել է Լիլիթ Իսրայելյանը. Արման Աբովյան
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կորել է Լիլիթ Խաչիկի Իսրայելյանը: Այս մասին...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ այս պահին առկա տվյա...