Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել են «Մարտական եղբայրության» 24 անդամների
Ձերբակալվել են «Մարտական եղբայրության» անդամներ, հայտնում է միաբանության ֆեյսբուքյան էջը՝ նշելով, որ որպես բերման ենթարկելու հիմնավորում ներկայացվել է ապօրինի զենք- զինամթերք կրելու կասկածանքը։
Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով 24 անձ ձերբակալվել և տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ:
«Մարտական եղբայրությունից» պնդում են նաև, որ անդամներից ոմանց, այդ թվում՝ Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ կապն ընդհատվել է։
Այսօր կեսօրին նախատեսված էր նրանց այցը Վերին Ոսկեպար, իրենց ներկայացմամբ, մարտավարական պարապմունքների։ Երեկ, սակայն, կառույցից հայտնել էին, որ «գրասենյակ էին այցելել Հայաստանի Քրեական ոստիկանության ներկայացուցիչները», հորդորել ձեռնպահ մնալ այս նախաձեռնությունից։ Մինչդեռ, ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառման, նրանք ամեն դեպքում որոշել էին կատարել այցը։
Նմանատիպ հոդվածներ
36-ամյա տղամարդը կոտրել է Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում տեղադրված բոլոր արագաչափերը
Այսօր ՀՀ Ներքին գործեր նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Ա...
ԵԽ նախարարների կոմիտեն Բաքվին կոչ է արել կատարել լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ որոշումը
Մարտի 12-14-ը Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նիստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման վերա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է կանգնեցնեք այդ նահանջը և ասենք՝ հերիք է. Միքայել Արքեպիկոպոս Աջապահյան
Այս քարերը 7-րդ դարից կանգնած, խոսում են, որ սա Հայաստանն է: Մեզ որպես ազգ պետք է տեր կանգնենք մեր սահմաններին, այս քարե...
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակման նոր տեսանյութ, որը նկարահանել են ահաբեկիչները
Անչափահասներին և նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել.«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ...