Թալիբները հայտնել են Պակիստանի հետ սահմանին բախումների մասին
«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանը, հայտնել է Պակիստանի անվտանգության ուժերի հետ բախումների մասին, որոնք տեղի են ունեցել Աֆղանստանի սահմանային Պակտիկա նահանգում, հայտնում է EFE-ն։
«Այսօր կեսօրից հետո տեղի են ունեցել բախումներ, որոնք տևել են տեղական ժամանակով մինչև ժամը 16:00-ն»,- գործակալությանը հայտնել է Աֆղանստանի արևմուտքում՝ Պակիստանի սահմանին գտնվող Պակտիկա նահանգի իշխանությունների ներկայացուցիչ Մուհամմեդ Ամին Հուզայֆան:
Գործակալությունը նշում է, որ Պակիստանը մինչ օրս չի հայտնել այս միջադեպի մասին։
Թալիբները նաև հայտնել են, որ պակիստանյան ուժերը նախօրեին ավիահարված են հասցրել Աֆղանստանի արևմուտքին, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ խաղաղ բնակիչ։ Քաբուլը դատապարտել է այս հարվածը։
Իսլամաբադն ավելի վաղ հայտնել էր, որ Պակիստանի հարձակումն ուղղված էր ոչ թե թալիբներին, այլ Պակիստանում արգելված ծայրահեղական խմբավորման մարտիկներին:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի առաջնագծի ամենաամուր հատվածը կկազմաքանդվի. «Հայաստան» խմբակցությունը` Տավուշի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը կարծում է, որ հատվածական սահմանազատման և սահմանագծման գործընթացը հենց Տավուշի մարզից սկսելը...
Ֆրանսիայի ՊՆ–ն հերքում է Նարիշկինի հայտարարությունը՝ Ուկրաինա ֆրանսիական զորք ուղարկելու մասին
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեղեկությունները, թե Ֆրանսիան պատրաստվում է ռազմական կոնտինգենտ...
ԱՄՆ–ն տեսնում է Ռուսաստանի զինված ուժերի աստիճանական առաջխաղացումը Ուկրաինայում. Պենտագոնի ղեկավար
Միացյալ Նահանգների իշխանություններն արձանագրում են ՌԴ ԶՈւ-ի աստիճանական առաջխաղացումը Հատուկ ռազմական գործողության գոտու...
Ռուսաստանը նախապատրաստվում է ՆԱՏՕ–ի դեմ լայնածավալ հակամարտության. ISW
Ռուսաստանի Դաշնությունը պատրաստվում է ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ հակամարտության՝ սովորական սպառազինության կիրառմամբ։ Պաշտպանո...