Ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա․ մանրամասներ
Մարտի 19-ին, ժամը 09:16-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառն ընկել է «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա և միակողմանի փակել ավտոճանապարհը:
Փրկարարները մասնատել և տեղափոխել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:




Նմանատիպ հոդվածներ
ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին․ մահացածներից մեկը 11-ամյա երեխա է
Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթարի հանգամանքները պարզվում են քրեական վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Բախվել են «Lada»-ն և «Lexus»-ը․ զոհվել է 3 մարդ, կան տուժածներ
Մարտի 19-ին, ժամը 12:28-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Իսակովի պողոտայում «КамАЗ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել «Hyundai»-ին
Այսօր՝ մարտի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական...
33-ամյա ամուսինը խանութում դանակահարել է կնոջը
Մարտի 18-ին ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ Արտաշատ քա...