ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղրիմում երկաթուղու վրա ահաբեկչություն են նախապատրաստել, այն կանխվել է․ մանրամասներ
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել։ Ձերբակալվել է ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալ, որը պատրաստվում էր հրկիզել երկաթուղու ռելեի պահարանը ռազմական փոխադրումները խափանելու համար։ Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԴԾ-ն։
«Սիմֆերոպոլում անցկացված միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 1999 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որն ուկրաինական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ նախապատրաստվում էր ահաբեկչական գործողություն իրականացնել` հրկիզելով «Ղրիմի երկաթուղի» պետական ձեռնարկության ռելեային պահարանը՝ ռազմական փոխադրումները խափանելու նպատակով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ ձերբակալվածից առգրավվել են ինքնաշեն հրկիզող սարքեր և կապի միջոցներ, որոնք պարունակում են նամակագրություն ուկրաինացի համակարգողի հետ:
Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ։
Փաստաթղթավորվում է նաև մի կնոջ մասնակցությունը պետական դավաճանությանը։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածն այդ հանցանքի համար ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսում:
Հրապարակվել է տեսանյութ՝ ինչպես է ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմում ձերբակալել է 24-ամյա ռուս կնոջ, որը ահաբեկչություն էր նախապատրաստում երկաթգծի վրա
Նմանատիպ հոդվածներ
21+ ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են կյանքից զրկել Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17-ամյա տղային․ ArmLur
ArmLur. am-ի ձեռքում է հայտնվել Ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանող 17-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանին կյանքից զրկելու տեսա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փողի դիմաց եմ կրակել. հարցաքննել են ահաբեկչության մեջ կասկածվողնեից մեկին
Համացանցում հրապարակվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության մեջ կասկածվողներից մեկի հարցաքննության կադրերը...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից
Էքսկլյուզիվ կադրեր են հրապարակվել ահաբեկչության մեջ կասկածվողների ձերբակալությունից: Ավելի վաղ ՌԴ Քննչական կոմիտեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք». օգտատեր
«Մասիվում զինված տղամարդիկ մտել են ոստիկանության շենք»: Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Մելքոնյանն ու տեսանյ...