ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, ի պատասխան Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու ցանկության մասին հարցին, կոչ է արել Երևանին «լավ մտածել», գրում է NEWS.ru-ն։
Ըստ նրա, Ռուսաստանում հայկական սփյուռքը «հույս ունի և հավատում է, որ Հայաստանի ղեկավարությունը սխալ և թերևս ճակատագրական» քայլ չի անի։
«Հայաստանն առաջին հերթին պետք է մտածի, թե ուր է պատրաստվում գնալ։ Ռուսաստանի հետ դարավոր հարաբերություններ և բարեկամություն կա։ Հայաստանի ցուցաբերած շտապողականությունը մի բան է, որի մասին պետք է մտածել։ Յոթ անգամ չափեք, մեկ անգամ կտրեք... Իմաստնության հույս ունենք»,- լրագրողներին ասել է նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանրապետության մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը չի պատասխանել Պուտինի հնարավոր ձերբակալության մասին հարցին
Նախագահ էլանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կձերբակալվի Ֆրանսիայում, եթե նա գա երկիր:&...
Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի...
Եթե Պուտինը զանգահարի ինձ, ես կվերցնեմ հեռախոսը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, սակայն հավելել է, որ պատերազմի ավարտի համա...
Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը: Միեւնույն ժաման...