Եթե Պուտինը զանգահարի ինձ, ես կվերցնեմ հեռախոսը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, սակայն հավելել է, որ պատերազմի ավարտի համար իրական բանակցությունները պետք է վարեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ես կվերցնեմ հեռախոսը, եթե Պուտինը զանգահարի ինձ: Դա իմ պարտականությունն է, և կլսեմ, թե ինչ է նա առաջարկում: Ֆրանսիայի դերը «պատերազմի նյարդը» լինելն է: Մի կողմից՝ պետք է Ուկրաինային տալ այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրա պաշտպանունակությունը, ռազմական տեխնիկան ուժեղացնելու համար, բայց միևնույն ժամանակ նպաստել դեէսկալացիային։
Եթե Պուտինը ցանկանում է ինչ-որ բան առաջարկել, ես կլսեմ նրա առաջարկը, բայց պետք է ասեմ, որ միակ բանակցություններն այն բանակցություններն են, որոնց գնում են երկու երկրների ղեկավարները»,- ասել է Մակրոնը TSN-ին տված հարցազրույցում։
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը չի պատասխանել Պուտինի հնարավոր ձերբակալության մասին հարցին
Նախագահ էլանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կձերբակալվի Ֆրանսիայում, եթե նա գա երկիր:&...
Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի...
ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, ի պատասխան Հայաստանի՝ ՀԱ...
Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը: Միեւնույն ժաման...