Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում Ուկրաինայում ցամաքային գործողության իրականացումը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ դա չի ցանկանում իրականացնել:
«Միգուցե ինչ-որ պահի, ես դա չեմ ցանկանում անել և չեմ նախաձեռնի, բայց ստիպված կլինեմ տեղում գործողություններ իրականացնել, ինչպիսին էլ դրանք լինեն, որպեսզի դիմակայեմ ռուսական զորքերին։ Ֆրանսիայի ուժը կայանում է նրանում, որ մենք կարող ենք դա անել»,— ասել է Մակրոնը Le Parisien թերթին ։
Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ իր երկիրը պետք է պատրաստվի ցանկացած սցենարի։ Նրա կարծիքով ՝ հնարավոր սցենարներից որևէ մեկի դեպքում յուրաքանչյուրն իր վրա կվերցնի պատասխանատվությունը՝ ելնելով իր ընտրած մոդելից։ Մակրոնը նշել է, որ Եվրոպայի շատ երկրներ աջակցում են Ֆրանսիայի այս ուղղությանը: Նա պնդում է, որ դրանք ամենևին էլ փոքր պետություններ չեն։
Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Էմանուել Մակրոնը եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ թույլ է տալիս զորքեր ուղարկել Ուկրաինա: Կիևի մի շարք դաշնակիցներ, այդ թվում ՝ Գերմանիան և ԱՄՆ-ն, դրանից հետո հայտարարել են նման ծրագրերի բացակայության մասին։ Սակայն որոշ երկրներ աջակցել են այդ թեմայով բանավեճին. դրանց թվում են Մերձբալթյան երկրները, Լեհաստանը եւ Ֆինլանդիան:
Նմանատիպ հոդվածներ
Մակրոնը չի պատասխանել Պուտինի հնարավոր ձերբակալության մասին հարցին
Նախագահ էլանուել Մակրոնը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը կձերբակալվի Ֆրանսիայում, եթե նա գա երկիր:&...
Հանդիպումից առաջ հավաքել են հեռախոսները. «Հրապարակ»
«Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի...
ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից ՌԴ նախագահի թեկնածու Նիկոլայ Խարիտոնովը, ի պատասխան Հայաստանի՝ ՀԱ...
Եթե Պուտինը զանգահարի ինձ, ես կվերցնեմ հեռախոսը. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ պատրաստ է բանակցել Պուտինի հետ, սակայն հավելել է, որ պատերազմի ավարտի համա...